ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոսկեվանում տեղադրվել է լուսավորված ցուցանակ


Սիրելի՛ ոսկեվանցիներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ոսկեվան» հայրենակցական հասարակական կազմակերպության աջակցությամբ գյուղի սկզբնամասում տեղադրվել է գյուղի անվամբ լուսավորված «ՈՍԿԵՎԱՆ» ցուցանակը։

Այս նախաձեռնությունը «Ոսկեվան» ՀԿ-ի իրականացրած հերթական աշխատանքներից մեկն է, որն ուղղված է մեր բնակավայրի տեսքի բարելավմանը, համայնքային միջավայրի զարգացմանն ու միասնականության զգացման ամրապնդմանը։ Կազմակերպության գործունեությունն իրականություն է դառնում հենց ձեր մասնակցության և անդամավճարների շնորհիվ։

Յուրաքանչյուր անդամի կատարած վճար, որքան էլ փոքր թվա, միասին դառնում է կարևոր հիմք նմանատիպ ծրագրերի իրականացման համար։ Շնորհակալ ենք բոլորին՝ ՀԿ-ի աշխատանքներին վստահելու, մասնակցելու և մեր համայնքի բարեկեցությանն աջակցելու համար։

Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը

Շնորհավորական ուղերձ

«Խոնարհված կակաչներ» գրքի ևս 50 օրինակի տպագրության ֆինանսավորում

2026 թ․ ֆինանսական մուտքերը

Ծառատունկ Ոսկեվանում

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ